Հոդվածներ

Կազեմիրոն գովաբանել է Կուրտուային
07.02.2021
1703 0

Կարլոս Կազեմիրոն «Հուեսկայի» դեմ տարած հաղթանակից հետո գովաբանել է Տիբո Կուրտուային։ 

Բրազիլացու կարծիքով «Ռեալը» փոխեց խաղի ընթացքը 64-րդ րոպեին Կուրտուայի կատարած փայլուն սեյվից հետո։ 

«Այդ դրվագում Կուրտուան ուղղակի փայլեց, որից հետո մենք կարողացանք փոխել խաղի ընթացքը ու վերահսկել այն։ 

Այդ սեյվը խաղի կարևորագույն դրվագներից մեկն էր։ Եթե այդ հարվածը ավարտվեր գոլով, խաղի մնացած ժամանակահատվածում մեզ համար անչափ բարդ էր լինելու». ասել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված