Հոդվածներ

Կարերաս․ «Վինին չպետք է ներողություն խնդրի ինձնից»
03.11.2025
466 0

Ալվարո Կարերասը խոսել է «Ռեալի» մթնոլորտի մասին։

Հիշեցնենք, որ մադրիդցիները Լա Լիգայի 11-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախել էին «Վալենսիային»։ Կարերասը գոլ էր խփել 82-րդ րոպեին և 43-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, որը Վինիսիուս Ժունիորը չէր իրացրել։

«Ռեալի» հանդերձարանի մասին․

«Բոլորը շատ են օգնել ինձ առաջին օրվանից։ Ես արդեն ճանաչում էի մի քանի խաղացողների․ Դինին՝ ազգային հավաքականից, Ասենսիոյին՝ մանկությունից։ Բայց խոսքը միայն նրանց մասին չէ։ Վինին, Տիբոն... բոլորը շատ ջերմ են։ Մեզ մոտ անհավանական թիմ է, և դա կօգնի մշա տիտղոսներ նվաճել»։

Վինիսիուսի չիրացված 11-մետրանոցից հետո նրա ներողության մասին․

«Պետք չէ, որ նա ներողություն խնդրի ինձնից։ Ես հավատում եմ նրան և սիրում եմ։ Ժունիորն անհավանական թիմակից է, մեր հարաբերությունները շատ լավ են, և այդ ամենը մնում է փակ դռների հետևում»,- ասել է «Ռեալի» պաշտպանը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված