Հոդվածներ

«Միլանը» ցանկանում է հունվարին վարձակալել Յովիչին
18.11.2020
1510 0

Իատալական «Միլանը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել Լուկա Յովիչին։ 

«Միլանում» հույս ունեն իրականացնել այդ գործարքը, քանի որ ցանկանում են, որ սերբ հարձակվողը ժամանակ առ ժամանակ փոխարինի Իբրահիմովիչին, որպեսզի վերջինս հանգստի հնարավորություն ունենա։ 

Իհարկե, այդ պարագայում ևս Յովիչը կլինի պահեստային ֆուտբոլիստ, սակայն ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան «Ռեալում»։ 

Այս մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է երեք հանդիպման և նրան դեռ չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված