• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ամռանը «Ռեալը» մեծ հավանականությամբ հրաժեշտ կտա երեք ֆուտբոլիստների

Հոդվածներ

Ամռանը «Ռեալը» մեծ հավանականությամբ հրաժեշտ կտա երեք ֆուտբոլիստների
07.02.2021
2432 0

Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի լուրջ կադրային փոփոխություններ կատարել։

Նշվում է, որ «Սերուցքայինները» շեշտը դնելու են հիմնականում պաշտպանության գծի վրա։ 

DirectoGol-ի փոխանցմամբ, «Ռեալը» ամռանը ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտա Մարսելոյին, Միլիտաոյին և Օդրիոսոլային։ 

Այս երեք ֆուտբոլիստները չեն արդարացնում Զիդանի սպասելիքները և վստահություն չեն վայելում ֆրանսիացու կողմից։ 

Նշվում է, որ Մարսելոյի տեղափոխությունը գրեթե անխուսափելի է, հաշվի առնելով, որ թիմին կարող է միանալ Դավիդ Ալաբան։ 

Ինչ վերաբերում է Միլիտաոյին և Օդրիոսոլային, նրանք կարող են օգնել թիմին աջ եզրային պաշտպանի դիրքում, սակայն Զիդանը որպես պահեստային տարբերակ գերադասում է Լուկաս Վասկեսին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված