Հոդվածներ

Burger King-ը ծաղրել է Էդեն Ազարին
03.02.2021
2154 0

Էդեն Ազարը կրկին բաց է թողել թիմի մարզումը։ Նշվում է, որ բելգիացին մկանային խնդիրներ է ունեցել։ 

Հայտնի Burger King արագ սնունդի ցանցը իր պաշտոնական էջով արագ անդրադարձել է Ազարի վնասվածքին և ծաղրել նրան։  

Կարծես թե, Burger King-ը փորձել է անդրադառնալ Ազարի՝ արագ սնունդի հանդեպ ունեցած սիրուն, և հատուկ առաջարկ է կատարել Ազարին. «Երկուսը մեկի գնով»։ 

Իհարկե, Burger King-ի այս քայլը կարելի է միայն ցինիզմ որակել, քանի որ նրանք փորձել են գովազդվել մի ֆուտբոլիստի միջոցով, ով պայքարում է վնասվածքների դեմ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված