Հոդվածներ

Մբապեն պատմել է՝ երբ է վերջին անգամ արտասվել
11.09.2025
642 0

Կիլիան Մբապեն պատմել է՝ երբ է վերջին անգամ արտասվել։

«Արտասվում եմ միայն այն ժամանակ, երբ ցավ եմ զգում։ Ինչ վերաբերում է պարտություններին, դրանց նայում եմ այնպես, որ դրանք ինչ-որ կերպ որոշված են։ Վնասվածքների ոչ ոք արժանի չէ։

Վերջին անգամ ֆուտբոլի պատճառով արտասվել եմ, երբ ՊՍԺ-ն պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» պատասխան կիսաեզրափակիչում (Չեմպիոնների լիգա 2021 թ.)։ Ես չէի խաղում, չէի կարող օգնել թիմին, ու լալիս էի։ Պահեստայինների նստարանին նստած՝ նման էի VIP-մրցույթի հաղթողի։ Այդ պահին դուք ինչո՞վ եք տարբերվում միլիոնավոր մարդկանցից, որոնք հեռուստացույց են նայում․․․ Ոչնչով»,- «Ռեալի» հարձակվողի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված