Հոդվածներ

Պաոլո Մալդինի. «Ռամոսը կլինի իմ հետնորդը»
03.02.2021
1827 0

Լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին դեռ 2009 թվականին նշել է, որ Սերխիո Ռամոսը մեծագույն ֆուտբոլիստ է լինելու։

«Իմ հետնորդը կլինի Սերխիո Ռամոսը։ Նա դեռ երիտասարդ է և ամեն ինչ ունի աշխարհի լավագույն պաշտպանը դառնալու համար։ Նա արագ է, ֆիզիկապես լավ է պատրաստված ու հիանալի տեխնիկա ունի։ Առջևում նրան փայլուն կարիերա է սպասվում։

Ռամոսը այնպիսի լեգենդար թիմի մասնիկն է, ինչպիսին «Ռեալն» է։ Խորհուրդ կտամ նրան խաղալ պաշտպանության կենտրոնում, ինչպես ժամանակ առ ժամանակ անում էի ես։ Իսկ հաջողության հասնելու համար նա պետք է ուղղակի լավ մարզվի». ասել է Մալդինին 2009 թվականին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված