Հոդվածներ

Bild. «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպանի ծառայություններով
25.04.2024
631 0

Մալիկ Տիավը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Bild-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբն ակտիվորեն աշխատում է «Միլանի» պաշտպանի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ։ 

22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը։

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Տիավը «Միլանի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված