Հոդվածներ

«Ռեալի» ու ՊՍԺ-ի պաշտպանների որակազրկման ժամկետները հայտնի են
09.07.2025
1047 0

Ըստ ՖԻՖԱ-ի որոշման՝ ՊՍԺ-ի պաշտպաններ Պաչոն և Լուկաս Էրնանդեսը որակազրկվել են երկու խաղով Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում ստացած կարմիր քարտերի պատճառով։ Նշվում է, որ, եթե նույնիսկ ՊՍԺ-ն հաղթի «Ռեալին» և դուրս գա եզրափակիչ, երկուսն էլ բաց կթողնեն այն։

«Ռեալի» պաշտպան Դին Հաուսենի պատժամիջոցն ավելի մեղմ է: Իսպանացին  որակազրկվել է միայն մեկ խաղով ու թիմի հաջողության դեպքում կկարողանա մասնակցել եզրափակիչին:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ» խաղը կկայանա այսօր ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am