Հոդվածներ

«Ռեալի» խաղերում ամենաբարձր հաճախելիությունն է գրանցվել ԱԱԱ-ում
09.07.2025
207 0

Մադրիդի «Ռեալի» հանդիպումներում ամենաբարձր հաճախելիությունն է գրանցվել ԱԱԱ-ում:

«Պաչուկայի» դեմ խաղում (3:1), որը կայացավ Շառլոթում՝ «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում, ներկա էր 70 248 հանդիսատես։ Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում այդ ստադիոնի միջին հաճախելիությունը կազմել է 37 000 մարդ։

Քառորդ եզրափակիչի հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ (3:2), որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ «Մեթլայֆ» ստադիոնում, հավաքեց 76 611 հանդիսատես, մինչդեռ այդ մարզադաշտի միջին հաճախելիությունը մրցաշարի ընթացքում կազմել է 43 000 մարդ։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Արքայական ակումբը» կմրցի ՊՍԺ-ի հետ: Խաղը կկայանա այսօր ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված