Հոդվածներ

Կրոս․ «Նա երբեք չի կորցնի իր այդ որակները»
06.07.2025
1584 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է, որ «սերուցքայինների» 39–ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, չնայած տարիքին, չի կորցրել իր յուրահատուկ ֆուտբոլային որակները։

«Նա գնդակի վերահսկման իր որակները երբեք չի կորցնի, ես դրանում կասկած չունեմ։ Նա միշտ բացառիկ ֆուտբոլիստ է եղել։ Ակնհայտ է, որ նա ֆիզիկապես այլևս առաջվանը չէ, դա նորմալ է, քանի որ շուտով կդառնա 40 տարեկան։ 

Ահա թե ինչու, նա վերջին տարիներին սկսել է ավելի քիչ խաղալ, դա նորմալ է։ Այնուամենայնիվ, երբ Լուկան խաղում է, նա իր ներդրումն է ունենում։ Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ Մոդրիչը առաջվա պես հաճույք է ստանում ֆուտբոլից ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Լինել թիմի հետ, ճամփորդել, խաղալ․․․հրաշալի է պարզապես»,– Կրոսի խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։


Ամենակարդացված