Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլիամսի՝ «Բարսելոնա» տեղափոխության չկայացած գործարքը։ Ավելի վաղ հաղորդում էր, որ վինգերի պայմանագրի ստորագրումը գտնվում է վերջնական փուլում, սակայն հուլիսի 4-ին Ուիլիամսը երկարաձգեց պայմանագիրը բասկյան ակումբի հետ մինչև 2035 թվականը։
«Ինձ համար միևնույն է։ Դա ոչ մի ազդեցություն չունի Մադրիդի «Ռեալի» վրա։ Այսպիսով՝ ինձ բացարձակապես չի հուզում Նիկոյի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ նորությունը «Ռեալին» չի վերաբերում», — Բելինգհեմի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլիամսի տրանսֆերը ձախողվելուց հետո «Բարսելոնան» կենտրոնանալու է «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասի ձեռքբերման վրա։
Fanat, Realmadrid.am