Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերով և պատրաստվում է պաշտոնական առաջարկ ներկայացնել ակումբին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ի լրագրող Էդուարդո Ինդան։
Լրագրողի տվյալներով՝ բացի մյունխենյան ակումբից, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Նշվում է, որ «Չելսին» կապ է հաստատել Ռոդրիգոյի գործակալի հետ, սակայն մինչև այժմ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել «Ռեալին»։
«Ռեալի» ղեկավարությունն էլ հայտնել է, որ չի դիտարկի 80 միլիոն եվրոյից պակաս առաջարկներ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am