«Ռեալ Մադրիդը» չծրագրված իրավիճակի մեջ է հայտնվել «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումից հետո։
Իսպանական թիմը 3:2 հաշվով հաղթել էր «Բորուսիային» և խաղից հետո ֆուտբոլիստները աստիճանաբար լքում էին մարզադաշտը՝ ավտոբուսով ուղղվելով օդանավակայան, որտեղից պետք է վերադառնային Ֆլորիդա։
Այնուամենայնիվ թիմը ստիպված եղավ հեռանալ առանց Կիլիան Մբապեի։ Ֆրանսիացի հարձակվողը ուշացավ դոպինգ-կոնտրոլի պատճառով, և երբ ողջ թիմը, այդ թվում Ֆլորենտինո Պերեսը, արդեն դուրս էին եկել, նա դեռ մարզադաշտում էր։
«Ռեալը» մարզադաշտից մեկնել է ժամը 19:30-ին (տեղական ժամանակով), իսկ Մբապեն դուրս է եկել մոտ մեկ ժամ անց՝ 20:28-ին։ Նրան ուղեկցել է ակումբի մի ներկայացուցիչ, և նա լքել է մարզադաշտը սև մեքենայով՝ մինչև հինգ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ։
Ի՞նչ է ասել Խաբի Ալոնսոն Ռյուդիգերին՝ ավտոբուսի մեջ
«Ռեալ Մադրիդի» հեռանալը մարզադաշտից մի շարք մանրամասներ է թողել։ Խաբի Ալոնսոն դուրս գալիս նկատվել է, երբ խաղի մի դրվագի մասին զրուցում էր Արդա Գյուլերի հետ։ Վինիսիուսը և Միլիտաոն կատակել են Ռոդրիգոյի հետ․ երեք բրազիլացիները միասին են գնացել դեպի ավտոբուսը, սակայն Վինին և Միլիտաոն նրան մենակ են թողել՝ շրջվելով ավտոբուսի հետևը, որպեսզի խուսափեն մամուլից։ Ռոդրիգոն, երբ դա հասկացել է, պարզապես ծիծաղել է։
Խաբի Ալոնսոն նստել է իր տեղում ավտոբուսի մեջ և մի քանի ժեստով արձագանքել է ֆուտբոլիստներին։ Ռյուդիգերին ականջին նա ինչ-որ բան է շշնջացել, Ֆրան Գարսիային շնորհավորել է տպավորիչ խաղի համար՝ ձեռքով ողջունելով, իսկ Մոդրիչի հետ նույնպես ջերմ ժեստ է փոխանակել։
Ջուդ Բելինգեմը, որը խաղում էր իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, մարզադաշտից դուրս է եկել այդ ակումբի թղթե տոպրակով՝ վկայելով, որ գերմանական ակումբը դեռ հիշում է անգլիացու փայլուն ելույթները։