Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Կիլիան Մբապեն իրեն վատ է զգացել դեռ նախքան թիմի հետ ԱՄՆ մեկնելը։ Առաջին վարկածը հարձակվողի առողջական վիճակի վատացման վերաբերյալ եղել է արևահարման հնարավորությունը։ Ֆուտբոլիստը հոսպիտալացվել է, և բժիշկները նույնիսկ կասկածել են ապենդիցիտի վրա։
Անալիզները ցույց են տվել, որ Մբապեն ունեցել է սննդային թունավորում, որը, ըստ ամենայնի, պայմանավորված է եղել հավի մսում պարունակվող բակտերիաներով։ Հաղորդվում է, որ հիվանդության ընթացքում նա նիհարել է 6 կիլոգրամով։
Հիշեցնենք, որ այսօր «Ռեալը» կխաղա ՊՍԺ-ի դեմ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Fanat, Realmadrid.am