• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գյուլերը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ

Հոդվածներ

Գյուլերը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ
15.04.2024
2653 0

Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի փոխանցմամբ, Արդա Գյուլերը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։

Կարլո Անչելոտին համաձայն է, որ թուրք ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով այլ ակումբում անցկացնի։ 

«Ռեալում» դեռ պետք է որոշում կայացնեն 19-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Բանակցությունները տեղի կունենան մրցաշրջանի ավարտին։ 

Ավելի վաղ նշվում էր, որ Գյուլերը չի ցանկանում հեռանալ, սակայն նա շատ քիչ է խաղաժամանակ ստանում, և միգուցե, հենց դա է պատճառը, որ նա փոխել է իր տեսակետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված