Հոդվածներ

Անչելոտի որդու գլխավոր նպատակը
15.04.2024
1671 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդեն, խոսել է իր ծրագրերի մասին:

«Մենք պայմանագիր ունենք մինչև 2026 թվականը: Շատ ուժեղ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ու ապագայում նույնպես «Ռեալը» կարող է հիանալի կազմ ունենալ: Ցանկանում եմ գլխավոր մարզչի կարիերա սկսել ու մտադիր եմ աշխատել այս ակումբում: Իմ գլխավոր նպատակը դա է»,- Դավիդեի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին երկրորդ անգամ է մարզում «Ռեալն», իսկ պայմաանգիրն ավարտվում է 2026-ի ամռանը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված