• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի՝ Սաուդիան Արաբիա տեղափոխության հավանականությունը նվազել է

Հոդվածներ

Վինիսիուսի՝ Սաուդիան Արաբիա տեղափոխության հավանականությունը նվազել է
07.04.2025
1189 0

Վինիսիուս Ջունիորը դժվար թե տեղափոխվի Սաուդիան Արաբիա։ 

ESPN-ի փոխանցմամբ, բրազիլացու տեղափոխությունը Սաուդիան լիգա գնալով ավելի քիչ հավանական է դառնում։ Կողմերի միջև բանակցություններ չեն ընթացել դեկտեմբերից ի վեր։ Լիգայի փոխնախագահ Սաադ Ալ-Լազիզը, ով մինչ այդ անձաբ է բանակցություններ վարել ֆուտբոլիստի գործակալների հետ, մարտ ամսից լքել է զբաղեցրած պաշտոնը։

Փետրվարին «Ռեալը» նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկով է հանդես եկել ֆուտբոլիստին, ըստ որի նա կստանար իր ներկայիս աշխատավարձին մոտ աշխատավարձ՝ այն է մոտ 17 մլն եվրո։ Վինիսիուսի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են իրենց պահանջները, որոնք էապես տարբերվում են ակումբի առաջարկից։

«Սերուցքայինները» դեռևս չեն պատասխանել այդ պահանջներին և սպասում են մրցաշրջանի ավարտին, որպեսզի որոշում կայացնեն։ Ֆուտբոլւստի ներկայացուցիչները չեն շտապում նոր պայմանագրի հարցում։   

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված