Հոդվածներ

Անչելոտիի համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը հոբելյանական էր
11.04.2024
525 0

Կարլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչն, ում հաջողվել է ՉԼ-ում 200 հանդիպման մասնակցել։ Իտալացի մասնագետը այս ցուցանիշին հասավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Այս արդյունքին Անչելոտին հասել է 21 մրցաշրջաններում 8 տարբեր թիմեր գլխավորելով. Պարմա (6), «Յուվենթուս» (10), «Միլան» (73), «Չելսի» (18), «ՊՍԺ» (10), «Բավարիա» (12), «Նապոլի» (12) և «Ռեալ Մադրիդ» (59): Նա նաև միակ մարզիչն է, ում հաջողվել է մրցաշարում հաղթող դառնալ 4 անգամ (երկուական անգամ «Ռեալի» և «Միլանի» ղեկին)։

Իտալացի մասնագետը մեկնաբանել է իր ձեռքբերումը։

«Սա հիանալի ձեռքբերում է։ Հիշում եմ իմ առաջին հանդիպումը։ Այն «Սպարտա Պրահայի» դեմ էր։ 200 հանդիպման շեմը հատելը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Սա այսքան տարիների իմ պայքարի արդյունքն է». նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված