Հոդվածներ

Մբապեն գերազանցեց Զամորանոյի ռեկորդը
11.05.2025
505 0

Կիլիան Մբապեն գերազանցեց «Ռեալի» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը։ 

Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում ֆրանսիացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այսպիսով, «Ռեալի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում նա իր անվան դիմաց գրանցել է 39 գոլ։ Ավելի վաղ նա գերազանցել էր Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Սերուցքայինների» կազմում իր առաջին մրցաշրջանում դարձել էր 33 գոլի հեղինակ։

Այս հեթ-տրիկը հնարավորություն տվեց Կիլիանին շրջանցել նաև Իվան Զամորանոյին և ռեկորդ սահմանել։ Զամորանոն 1992/93 մրցաշրջանում դարձել էր 37 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված