• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռայո Մահադաոնդայի» դարպասապահը շնորհակալություն է հայտնել Վինիսիուսին աջակցության համար

Հոդվածներ

«Ռայո Մահադաոնդայի» դարպասապահը շնորհակալություն է հայտնել Վինիսիուսին աջակցության համար
02.04.2024
889 0

«Ռայո Մահադաոնդայի» դարպասապահ Շեյք Սարը օրերս երկրպագուների կողմից արժանացել էր ռասիստական բնույթի վիրավորանքների և բախվել վերջիններիս հետ տրիբունաներում։ Խաղընկերները մեծ դժվարությամբ են դուրս բերել նրան տրիբունայից։

Այդ ամենից հետո հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Սարին, իսկ թիմակիցները լքել են խաղադաշտը՝ այդպիսով արտահայտելով իրենց զայրույթն ու բողոքը։ 

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը աջակցել էր սենեգալցի դարպասապահին, իսկ Սարն իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

«Ես գնահատում եմ Վինիսիուսի կողմից ցուցաբերված աջակցությունը։ Մենք առիթ չենք ունեցել միմյանց հետ շփվելու, բայց միևնույն է, ես պարտական եմ նրան». նշել է Սարը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված