Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է 2 գործարք ավարտին հասցնել սեղմ ժամկետներում
02.04.2024
1514 0

«Ռեալը» ցանկանում է որքան հնարավոր է արագ ձեռք բերել երիտասարդ ֆուտոլիստներ Լենի Յորոյին ու Ֆրանկո Մաստանտուոնոյին:

Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան գրանդը մտադիր է այդ խաղացողների գհործարքներն ավարտին հասցնել շատ սեղմ ժամկետներում: 

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ կազմն ուժեղացնելու հարցում շեշտը պետք է դնել երիտասարդ խաղացողների վրա: 

Յորոյի գործակալ Ժորժե Մենդեշն «Արքայական ակումբին» հայտնել է, որ շուտով հնարավոր կլինի բանակցել «Լիլի» հետ, որի հետ պաշտպանը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր ունի:

«Ռիվեր Փլեյտում» հանդես եկող «Մաստանտուոնոն էլ համաձայնագիը երկարաձգել է մինչև 2026-Ի հունվար, սակայն հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված