Հոդվածներ

«Ռեալի» կրկնակի խնդիրը
26.12.2022
3458 0

Մադրիդի «Ռեալի» վերադարձը պաշտոնական խաղերին կնշանավորվի երկու խնդրով. առաջինը խիստ լարված օրացույցն է նոր տարվա առաջին երկու ամիսներին, իսկ երկրորդը՝ վերջին 4 արտագնա խաղերում թույլ արդյունքները:

«Ռայո Վալյեկանոյից» (2-3) և «Լայպցիգից» (2-3) կրած պարտությունը, ոչ-ոքին «Շախտյորի» դեմ (1-1) և միակ հաղթանակը «Էլչեի» նկատմամբ (3-0) կասկածներ են հարուցում, որ թիմը առաջիկա երեք արտագնա խաղերում հաջողություններ կգրանցի:

«Վալյադոլիդի» (31.12. 00:30), «Կասերենյոյի» (03.01, 00:00) և «Վիլյառեալի» (07.01, 19:15) դեմ խաղերում մադրիդյան ակումբը պետք է վերգտնի դրական ռիթմը, քանի որ «փոքրիկ ճգնաժամից» առաջ թիմը հաղթել էր վերջին 6 արտագնա խաղերից 6-ում:


Ամենակարդացված