Հոդվածներ

«Ռեալի» խաղացողի տունը թալանողները ձերբակալվել են
14.03.2024
1749 0

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբի 6 անդամների, որոնք վերջին տարիներին թալանել են Լա լիգայում հանդես եկող խաղացողների տներ, հայտնում է Marca-ն:

Վերջիններիս զոհն էր դարձել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն: Կողոպուտը տեղի էր ունեցել նախորդ տարվա մայիսին: Հանցագործները բրազիլացու տնից հափշտակել էին թանկարժեք ժամեր և իրեր՝ ընդհանոր առմամբ պատճառելով 500000 եվրոյի վնաս:

Հիշեցնենք, որ թալանի պահին Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը մասնակցելիս էր եղել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որտեղ «Ռեալը» 2-1 հաշվով հաղթել էր «Օսասունային»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված