• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» կարող են այս մրցաշրջանում ռեկորդային անգամ մրցել միմյանց դեմ

Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» կարող են այս մրցաշրջանում ռեկորդային անգամ մրցել միմյանց դեմ
14.03.2024
2125 0

Նախքան մրցաշրջանի ավարտը, «Ռեալն» ու «Բարսելոնան» կարող են 5 անգամ մրցել միմյանց դեմ։ Դա լիովին հավանական է, քանի որ երկու թիմերն էլ շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում։

«Ռեալը» կարող է «Բարսելոնային» հանդիպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կամ կիսաեզրափակիչում, իսկ եթե եզրափակիչում՝ ապա հնարավոր է 4 Էլ Կլասիկո։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» արդեն երկու անգամ մրցել է «Ռեալի» հետ և երկու անգամ էլ պարտվել է։ Առաջին խաղում, որը հոկտեմբերին էր, տանը պարտվեց 1–2 հաշվով, իսկ հունվարին՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում զիջեց 1–4 հաշվով։

Հավանական Էլ Կլասիկոներ

* ապրիլի 9 կամ 10․ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպում

* ապրիլի 16 կամ 17․ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպում

* ապրիլի 21․ «Ռեալը» Լա լիգայում կընդունի «Բարսելոնային»

* ապրիլի 30 կամ մայիսի 1․ ՉԼ–ի առաջին կիսաեզրափակիչ

* մայիսի 7 կամ 8․ ՉԼ–ի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում

* հունիսի 1․ ՉԼ–ի եզրափակիչ «Ուեմբլիում»

* հավանական կլասիկոները


Ամենակարդացված