«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման ակնկալիքներով։
«Սա շատ կարևոր հանդիպում կլինի, վճռական կամ գրեթե վճռական։ Մեր հաղթանակը կլինի կարևոր քայլ, բայց Լա Լիգայում ամեն ինչ «Բարսելոնայի» ձեռքում է։ Մենք կպայքարենք։
Իսպանիայի գավաթի եզրափակիչը շատ մրցակցային էր։ Մեզ անհրաժեշտ չէ շատ նոր բաներ մտածել։ Պետք է լրջությամբ մոտենանք հանդիպմանը։ Պատրաստ ենք հանդես գալ ամենաբարձր վստահությամբ», — Անչելոտիի խոսքերը փոխանցում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:
Fanat, Realmadrid.am