Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է դառնալ «Ատլետիկոյի» խաղացող։
Defensa Central-ի տվյալներով, «Ատլետիկոն» հետաքրքրված է Ուկրաինայի դարպասապահի ծառայություններով՝ նպատակ ունենալով ուժեղացնել այդ դիրքը։
Երկրորդ տարբերակը «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Ժոան Գարսիան է։ Դարպասապահի տրանսֆերի համար ակումբը պատրաստ է ծախսել շուրջ 25 միլիոն եվրո։
Լունինի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2030 թվականը։
Fanat, Realmadrid.am