Հոդվածներ

Marca. Ալոնսոն և «Ռեալը» եռամյա պայմանագիր են համաձայնեցրել
10.05.2025
237 0

«Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։

Marca-ի փոխանցմամբ, կողմերը եռամյա պայմանագիր են համաձայնեցրել։

Ըստ աղբյուրի, «Բայերը» որոշակի փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված էր մինչ 2026 թվականի հունիսը։

«Արքայական» ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին էլ թիմից կհեռանա մայիսի 26-ին, երբ կկայանա առաջնության վերջին հանդիպումը։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Կարլոն պայմանագիր կկնքի Բրազիլիայի հավաքականի հետ։

Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում թիմը կգլխավորի Սանտիագո Սոլարին, ով նախկինում փորձ ունեցել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում լինելու։

Los Merengues Realmadrid.am  


Ամենակարդացված