• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • 2020/21-ում «Ռեալը» ոչ մի անգամ չի պարտվել Լա լիգայի մրցաշարային աղյուսակի` վերին հատվածի թիմերին

Հոդվածներ

2020/21-ում «Ռեալը» ոչ մի անգամ չի պարտվել Լա լիգայի մրցաշարային աղյուսակի` վերին հատվածի թիմերին
03.01.2021
3248 0

Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ (2:0):

2020/21 մրցաշրջանում «սերուցքայինները» հատկապես հաջող են հանդես գալիս Լա լիգայի մրցաշարային աղյուսակի վերին հատվածի թիմերի դեմ: 

Զիդանի սաները հաղթել են «Ատլետիկոյին» (2:0), «Սևիլյային» (1:0), «Բարսելոնային» (3:1), «Գրանադային» (2:0), «Սելտային» (2:0) և «Բետիսին» (3:2), ոչ-ոքի են խաղացել «Վիլյառեալի» (1:1) և «Ռեալ Սոսյեդադի» (0:0) հետ՝ այսպիսով, 24 հնարավորից վաստակելով 20 միավոր;

17-րդ տուրից հետո Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն»:

Fanat, Realmadrid.am  


Ամենակարդացված