• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալի» ֆուտբոլիստները կրկին համաձայնել են աշխատավարձի կրճատման

Հոդվածներ

Marca. «Ռեալի» ֆուտբոլիստները կրկին համաձայնել են աշխատավարձի կրճատման
03.01.2021
2386 0

«Ռեալի» ֆուտբոլիստները կրկին համաձայնել են ևս 10%-ով կրճատել աշխատավարձերի չափը, որպեսզի ակումբը կարողանա բալանսավորել բյուջեն: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք` եվրոպական մի շարք ակումբներ ֆինանսական դժվարությունների առջև են կանգնել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նշվում է նաև, որ «Ռեալը» չի պլանավորում ֆուտբոլիստներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավականին ակտիվ լինել ամռանը. հնարավոր գործարքների շարքում են Կիլիան Մբապեի, Դավիդ Ալաբայի, Էրիկ Գարսիայի անունները:

 Fanat, Realmadrid.am


 


Ամենակարդացված