• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանի յուրահատուկ ռեկորդը, որը կարող է հավատ ներշնչել «Ռեալին» Կլասիկոյից առաջ

Հոդվածներ

Զիդանի յուրահատուկ ռեկորդը, որը կարող է հավատ ներշնչել «Ռեալին» Կլասիկոյից առաջ
23.10.2020
1818 0

Վաղը Զինեդին Զիդանը այս մրցաշրջանում առաջին անգամ իր թիմին խաղադաշտ դուրս կբերի  «Բարսելոնայի» դեմ խաղում։ Վերջին խաղերում  «Ռեալը» այնքան էլ լավ տպավորություն չի գործել, իսկ ֆրանսիացի մասնագետը գտնում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղը հարմար առիթ է ամեն ինչ շտկելու համար։ 

Նախկինում Զիդանը 5 անգամ է որպես մարզիչ մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղերին, և այդ խաղերից ոչ մեկում «Ռեալը» պարտություն չի կրել։ «Արքայական» ակումբի պատմության մեջ ոչ մի մարզչի չի հաջողվել նման արդյունքի հասնել։ 

Պատկերացումները միշտ եղել են այնպես, որ «Կամպ Նոու» մարզադաշտում շատ բարդ է լավ արդյունքի հասնել, սակայն Զիդանի համար այդ մարզադաշտը միշտ լավ հիշողություններ է բերել։  Նա ակումբի պատմության ամենաարդյունավետ մարզիչներից մեկն է և մոտենում է «Բարսելոնայի» դեմ խաղին մեծ մոտիվացիայով։ 

«Շախտյորից» և «Կադիսից» կրած պարտությունները որոշակի հարցեր առաջացրին, բայց Զիդանը մտահոգված չէ և ամբողջովին կենտրոնացած է վաղը կայանալիք հանդիպման վրա։ 

Որպես մարզիչ նա 9 անգամ է հանդիպել «Բարսելոնային», և միայն երկու անգամ է պարտություն կրել, և այդ երկու դեպքերն էլ եղել են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված