• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ղեկավարությունն ու Զինեդին Զիդանը տարբեր տեսակետ ունեն ակումբի զարգացման հարցում

Հոդվածներ

«Ռեալի» ղեկավարությունն ու Զինեդին Զիդանը տարբեր տեսակետ ունեն ակումբի զարգացման հարցում
18.01.2021
2295 0

«Ռեալի» ղեկավարությունն ու Զինեդին Զիդանը տարբեր տեսակետ ունեն ակումբի զարգացման հարցում, հաղորդում է Sports World-ը:

Վերջին տարիներին «արքայական» ակումբը մեծ գումարներ է ծախսել այնպիսի երիտասարդ տաղանդներ գնելու վրա, ինչպիսիք են Վինիսիոսը, Ռոդրիգոն, Էդեգորը, Բրահիմը, Լունինը, Ռեյնիերը, Կուբոն և Յովիչը: Մադրիդում նրանց հետ մեծ հույսեր են կապում:

Զինեդին Զիդանը վերընշված խաղացողներից միայն Ռոդրիգոյին է նախապատվություն տալիս: 

Բրահիմը, Կուբոն և Յովիչը ստիպված էին վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել, Վինիսիուսը դեռևս մնում է՝ հիմնականում խաղերն սկսելով պահեստայինների նստարանից, Ռեգիլոնն ու Աշրաֆը հեռացել են:

Ֆրանսիացի մասնագետի կազմի թարմացման մեխանիզմը հստակ ցույց է տալիս, որ վերջինս նախընտրում է ավելի փորձառու ֆուտբոլիստների. Մենդին՝ Մարսելոյի փոխարեն, Կուրտուան՝ Նավասի, Ազարը՝ Ռոնալդուի և Ասենսիոն՝ Բեյլի:

Sports World-ը հայտնում է, որ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է առաջիկա տարիների ընթացքում առավելագույնը քաղել իր ներդրումներից, մինչդեռ Զիդանն առավել լավ է աշխատում ավելի հասուն ֆուտբոլիստների հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված