• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց, սակայն գլուխ գովելու տեղ չունի»

Հոդվածներ

«Ռեալը» քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց, սակայն գլուխ գովելու տեղ չունի»
07.03.2024
1346 0

AS–ի նախկին գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը՝ «Ռեալ Մադրիդ» – «Լայպցիգ» հանդիպման վերաբերյալ։

«Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում և «Ռեալի» համար ամեն բան լավ վերջացավ, քանի որ թիմը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, սակայն չի կարել ասել, որ «սերուցքայինները» ավելի ուժեղ էին «Լայպցիգից» ոչ առաջին խաղում, ոչ էլ երկրորդում։ Երեկվա 1–1 հաշիվը չի արտացոլում խաղադաշտում կատարվածը, քանի որ գերմանացիներն ավելի լավ տեսք ունեին։

Բացի այդ, երկու խաղերում էլ «Ռեալի» բախտը բերեց մրցավարական հարցերում․ առաջինում չհաշվվեց տանտերերի գոլը, իսկ երկրորդում՝ Վինիսիուսին չհեռացնելը, որից  հետո նա գոլ խփեց։

Անչելոտին վախեցել էր առաջին խաղում կատարվածից և կազմը ծանրաբեռնել էր կիսապաշտպաններով, սակայն մադրիդցիների խաղին դժվար էր հետևելը, թիմը վախեցած տեսք ուներ։

Ռոդրիգոյի՝ խաղադաշտ մտնելուց հետո «Ռեալը» ավելի բալանսավորված դարձավ, սակայն «Լայպցիգի» խփած գոլից  հետո մի քանի անգամ Լունինը փրկեց, իսկ խաղավերջում Օլմոն հարվածեց դարպասաձողին։

Եզրափակիչ սուլիչը թեթևություն հաղորդեց «Ռեալին»։ Թիմը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց, սակայն գլուխ գովելու տեղ չունի»։


Ամենակարդացված