• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իրականում ինչու է Ռամոսը հեռացել «Ռեալից»․ Պերեսի հետ թունդ վիճաբանությունը՝ նպաստող հանգամանք

Հոդվածներ

Իրականում ինչու է Ռամոսը հեռացել «Ռեալից»․ Պերեսի հետ թունդ վիճաբանությունը՝ նպաստող հանգամանք
05.03.2024
1687 0

Սերխիո Ռամոսը «Ռեալից» հեռացել է 2021 թվականին, երբ ավարտվել է նրա պայմանագիրն ակումբի հետ։ Ավագին 1 տարվա պայմանագիր էին առաջարկել, սակայն նա կարծել է, որ արժանի է ավելիին։

Իսպանացին կարիերան շարունակեց ՊՍԺ–ում՝ տեղափոխվելով Լիոնել Մեսիի հետ միասին, սակայն վնասվածքները նրան խանգարեցին ամրապնդվել Լիգա 1–ում։ Նախորդ ամառ նա վերադարձավ հայրենի «Սևիլիա», իսկ նախորդ ամիս «Ռեալից» հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ ունեցավ «Բեռնաբեուում»։

Սերխիո Ռամոսին տրիբունաներն ընդունեցին բավականին տարօրինակ՝ չնայած այն 16 տարիներին, որ նա անցկացրել էր «սերուցքայինների» կազմում։ Այնուամենայնիվ, քիչ չէին նաև նրան ջերմ ողջունողները։

Relevo–ն ինսայդ է հրապարակել այն իրական պատճառների մասին, որի պատճառով իսպանացին հեռացել է «Ռեալից»։ Պարզվում է, որ նրա հեռանալուն նպաստել է Չեմպիոնների լիգայում «Այաքսից» դուրս մնալուց հետո Պերեսի հետ ունեցած վեճը։

Դիմակայության առաջին խաղում Սերխիո Ռամոսը դեղին քարտ էր ստացել, ինչը նշանակում էր, որ նա պատասխան խաղը բաց կթողնի։ Պատասխան հանդիպմանը «Արքայական ակումբը» 1–4 հաշվով պարտություն էր կրել, Ֆլորենտինո Պերեսը նրանց սպասել էր հանդերձարանում որպեսզի քննադատության ենթարկի։

Հենց այդ ժամանակ էլ Ռամոսի ու Պերեսի միջև թեժ վիճաբանություն է տեղի ունեցել։ Ավագը քննադատել է Ֆլորենտինոյի՝ Լոպետեգիին հեռացնելու և նրան Սանտիագո Սոլարիով փոխարինելու որոշումը։ Նա այլ ֆուտբոլիստների ներկայությամբ ասել է՝ «Խայտառակ ծրագիր էր»։

Դրան ի պատասխան «Ռեալի» նախագահն ասել է՝ «Ես կազատվել քեզանից»։ Ռամոսը պատասխանել է՝ «Հրաշալի է, վճարեք ինձ և ես կհեռանամ։ Ես ամեն ինչ տվել եմ այս գերբի, այս ակումբի և անգամ քեզ համար»։

Նրանց միջև հարաբերություններն այդպես էլ չեն կարգավորվել։ Միջադեպից երկու տարի անց Սերխիո Ռամոսը հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։


Ամենակարդացված