Հոդվածներ

«Ժիրոնան» բարդ մրցակից է «Ռեալի» համար
09.02.2024
1188 0

AS. «Չնայած այն հանգամանքին, որ «Ժիրոնան» Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում ընդամենը մի քանի մրցաշրջան է անցկացրել, այնուամենայնիվ, իր ակտիվում ունի «Ռեալի» դեմ 3 հաղթանակ և 1 ոչ–ոքի՝ 7 հնարավորից։

Նախորդ մրցաշրջանում Միչելի թիմը կարողացավ Լա լիգայի երկու խաղերում էլ չպարտվել «Ռեալին», իսկ տանը՝ անգամ հաղթանակի հասնել մայրաքաղաքային թիմի նկատմամբ։ Բայց այս մրցաշրջանում Լա լիգայի առաջին շրջանում Անչելոտիի սաները վստահ հաղթանակ տարան հյուրընկալվելիս»։

Cadena SER․ Լա լիգան մերժել է «Ժիրոնայի» բողոքը Բլինդի դեղին քարտի և Միչելի հեռացման հարցով, այդ իսկ պատճառով էլ երկուսն էլ չեն մասնակցի «Ռեալի» դեմ խաղին։

Հիշեցնենք, որ Պրիմերայի 24–րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 10–ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։


Ամենակարդացված