Հոդվածներ

«Ռեալը» եվս մեկ անակնկալ համալրում կունենա
17.05.2025
1031 0

Մարոտո (AS-ի լրագրող). «Այսօր «Ռեալ Մադրիդը» հայտարարեց Հյոյսենի տրանսֆերի մասին։ Շուտով կհայտարարվի նաև Ալեքսանդեր-Առնոլդի տեղափոխության մասին։ Հաջորդը կլինի Կարերասը։ Սակայն նա էլ չի դառնալու «սերուցքայինների» վերջին տրանսֆերը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»։

 Cadena SER. Կարերասը մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։ «Սերուցքայինները» և «Բենֆիկան» գտնվում են բանակցությունների եզրափակիչ փուլում։ Ակումբի նպատակն է արդեն առաջիկա աշխարհի ակումբային առաջնությունում օգտագործել 22-ամյա ձախ պաշտպանին։

Բացի այդ, «Մադրիդը» ցանկանում է ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպան։


Ամենակարդացված