Հոդվածներ

Պոչետինոն չի բացառել
29.01.2021
2011 0

Մաուրիսիո Պոչետինոն, որը պաշտոնապես դարձել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը, «սերուցքայինների» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոյի շնորհիվ շատ բան գիտի «Ռեալի» մասին։ 

Կամաչոյի պատմությունները տպավորել են Պոչետինոյին, այդ իսկ պատճառով էլ նա չի բացառում, որ մի օր կարող է գլխավորել «արքայական» ակումբը։

«Խոսե Կամաչոն միշտ ինձ ասել է, թե ինչ է նշանակում պատկանել «Ռեալ Մադրիդի» ընտանիքին, ապրել այդ մշակույթով ու արժեքներով։ Դա ինձ շատ է տպավորել։ Այդ իսկ պատճառով էլ, ինչու՞ ոչ։ Տեսնենք՝ ինչ է մեզ սպասվում ապագայում»,- ասել է Պոչետինոն։


Ամենակարդացված