Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող և աշխարհի երկրորդ ռակետ Յաննիկ Սինները հանդիպել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ իտալական խոհանոցով հայտնի Փարիզի ռեստորաններում։
«Չեմպիոնների երեկո։ Միշտ հաճելի է ողջունել Յաննիկ Սիններին և Կիլիան Մբապեին Giusé Trattori ռեստորանում։ Ծանոթ դեմքեր, որոնց պատիվ ենք ունեցել ընդունելու տարիների ընթացքում», — ասված է ռեստորանի հրապարակման մեջ սոցիալական ցանցերում։
Սինները մասնակցում է Փարիզի «Մաստերս» մրցաշարին։ Երկրորդ փուլում նա մրցելու է բելգիացի թենիսիստ Զիզու Բերգսի հետ։

Fanat, Realmadrid.am
Հայերեն