• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լապորտան իր՝ նախընտրական պաստառը փակցրել է «Սանտիագո Բերնաբեուի» հարևանությամբ (լուսանկար)

Հոդվածներ

Լապորտան իր՝ նախընտրական պաստառը փակցրել է «Սանտիագո Բերնաբեուի» հարևանությամբ (լուսանկար)
18.12.2020
1948 0

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեռանալուց հետո թեժ պայքար է սկսվել նրա տեղը զբաղեցնելու համար:

«Կապանռնագույնների» նախկին նախագահ Ժոան Լապորտան իր՝ նախընտրական պաստառներից մի քանիսը փակցրել է նույնիսկ «Սանտիագո Բերնաբեու» հարևանությամբ:

Հատկանշական է, որ «Ռեալն» այս քայլը վիրավորական չի համարել:

«Իհարկե, Ֆլորենտինոն սա ընդունեց սպորտային հանգստությամբ: Մենք միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, ու լավ գիտեմ, որ շատ բաների վերաբերվել ենք հումորով»,- Լապորտայի խոսքերը փոխանցում է Cadena SER-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի փաստաբանը «Բարսելոնայի» նախագահ է եղել 2003-2010 թվականներին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված