Հոդվածներ

Նաչոյի խաղը լարվածություն է առաջացնում
28.01.2024
2601 0

Marca-ի լրագրող Կառլոս Կարպիոյի կարծիքը

«Հիմա «Ռեալի» ավագը վատ մարզավիճակի պատճառով պատրաստ չէ ընդգրկվելու թիմի մեկնարկային կազմում և դա փաստ է։

Եվ հիմա նա ապացուցում է, որ, չնայած Ալաբայի կասկածելի մարզավիճակին, իրոք պետք է մի քանի մրցաշրջան համարվեր պահեստային ֆուտբոլիստ։

34-ամյա ֆուտբոլիստի պարագայում հարցը հոգնածության մեջ չէ, ինչպես «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստի դեպքում է։ Ոչ, Նաչոն կարծես ուրիշի խաղադաշտում լինի։ Պարզապես հիշեք նրա հեռացումը «Ժիրոնայի» և «Ալավեսի» դեմ խաղերում, օրինակ։ Գործողություններ, որոնք բացարձակապես անհասկանալի են նման բարձր մակարդակի թիմի վետերանի համար։

Բայց այս խնդիրն ավելի խորանում է նրա համար, որ Նաչոն այն դիրքի ֆուտբոլիստ է, որն ամենից շատն է տուժել վնասվածքների պատճառով և ակումբը որոշել է չուժեղացնել ձմռանը։ Իսկ շուտով Չեմպիոնների լիգայի խմբային փուլն է և «Ռեալի» ավագը գիտակցում է, որ պետք է բարձրացնի խաղամակարդակը, քանի որ իր թիկունքում Կուրտուան չէ, որը գրեթե ամեն խաղում հրաշքներ էր գործում։з


Ամենակարդացված