• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռիվալդո. «Ռեալի երկրպագուները պետք է ընդունեն Ռամոսի ցանկացած որոշում»

Հոդվածներ

Ռիվալդո. «Ռեալի երկրպագուները պետք է ընդունեն Ռամոսի ցանկացած որոշում»
13.01.2021
258 0

«Ռեալը» և Ռամոսը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել ֆուտբոլիստի նոր պայմանագրի հարցում։ 

Նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Ռամոսը վաստակել է անձամբ որոշում կայացնելու իրավունքը։ 

«Ռամոսը ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու։ Նա վաստակել է անձամբ որոշում կայացնելու իրավունքը։ «Ռեալի» երկրպագուները և ղեկավարությունը պետք է ընդունեն նրա ցանկացած որոշում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այն, քանի որ նա այդ թիմին տվել է ամեն ինչ։

Միգուցե եկել է ժամանակը նոր մարտահրավերներ փնտրել «Ռեալում» անցկացրած 15 տարիներից հետո։  Թիմում զգում են այն, ինչ զգում էին Ռոնալդուի հեռանալու ժամանակ, սակայն պետք է ընդունել, որ ֆուտբոլիստները գալիս և գնում են, իսկ ակումբը մնում է։ 

Մենք հիանում ենք միմյանցով, ինչը դուրս է մրցակցությունից։ Նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է, և այն, որ ես հանդես եմ եկել «Բարսելոնայի» կազմում, չի ստիպում ինձ փոխել կարծիքս». ասել է Ռիվալդոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված