Հոդվածներ

Մոդրիչի ապագայում հստակություն է նշմարվում
28.01.2024
1938 0

Relevo. Մոդրիչը միշտ նշել է, որ պատրաստ է «Ռեալ Մադրիդում» խաղալ այնքան ժամանակ, մինչև իրեն կզգա թիմի կարևորագույն ֆուտբոլիստ։


Այնուամենայնիվ, խորվաթը հիմա այդ զգացողությունը չունի, չնայած հասկանում է, որ եկել է կազմում թարմություն մտցնելու ժամանակը, բայց, ամեն դեպքում, ծանր է տանում պահեստայինների նստարանին հայտնվելիս։


Դա է պատճառը, որ 38-ամյա ֆուտբոլիստի համար դժվար է մտածել «Ռեալի» հետ ևս մեկ մրցաշրջանով պայմանագիր կնքելու մասին։


Նախորդ տարվա երկարաձգումից հետո Անչելոտին և ակումբի ղեկավարությունը հայտնել էին ֆուտբոլիստին, որ նրա դերն ակումբում կախված է լինելու ցուցադրած խաղից, սակայն Մոդրիչը կարծում է, որ մրցաշրջանի որոշ պահերին իր դերն առհասարակ հաշվի չի առնվում։


Սաուդյան Արաբիայի ակումբները ուշադիր հետևում են կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին և անգամ կարող են ձմռանը նրան թիմ հրավիրելու փորձ կատարել, սակայն Մոդրիչի հեռանալը մրցաշրջանի կեսին քիչ հավանական է։


Ամենակարդացված