Հոդվածներ

Յովիչ. «Անչելոտին պատմության մեծագույն մարզիչներից է»
17.07.2022
1757 0

«Ռեալի» նախկին հարձակվող Լուկա Յովիչը խոսել է Կառլո Անչելոտիի մասին ակումբային գրանցումը փոխելուց հետո:

Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆիորենտինա» և նույնիսկ պոկերի հեղինակ է դարձել ընկերական խաղում:

«Այս օրերին չեմ խոսել նրա հետ, սակայն Կառլոն ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից է: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ աշխատելը: Վստահեցնում եմ՝ շատ բան եմ սովորել»,- ասել է Յովիչը «մանուշակների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում:

Լուկան «Ռեալում» հանդես է եկել 2019-2022 թվականների ընթացքում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված