Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
28.01.2024
1301 0
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լաս Պալմասի» նկատմամբ։


Անչելոտին 124-րդ հաղթանակը տոնեց Լա լիգայում՝ այս ցուցանիշով հավասարվելով Զիդանի հետ։ Այդ ցուցանիշի համար նրանից պահանջվեց 174 հանդիպում։


«Ռեալը» 19 միավոր է վաստակել՝ խաղի ընթացքում այս մրցաշրջանում պարտվելիս։ Եվրոպայի թոփ 5 առաջնություններում ավելի լավ ցուցանիշ գրանցել է միայն «Ժիրոնան»՝ 22 միավոր։


«Ռեալը» Պրիմերայի այս մրցաշրջանում 6 անգամ անկյունայինից գրավել է մրցակիցների դարպասը, ավելին, քան ցանկացած այլ թիմ։


Չուամենին «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է ընթացիկ մրցաշրջանում, որը Լա լիգայում փոխարինման մտնելուց հետո գոլ է խփում։


«Ռեալն» այս մրցաշրջանում 5 հանդիպում է անցկացրել առանց Բելինգեմի և հաղթել բոլորում, խփել 15 գոլ, բաց թողել ընդամենը 3-ը։


Գյուլերը նորամուտը նշեց Լա լիգայում։


Սեպտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ Վալվերդեն Լա լիգայում խաղում մեկնարկային կազմում չէր։


Լա լիգայի այս մրցաշրջանում «Ռեալի» բաց թողնված 14 գոլերից 6-ը խփել են «Կաստիլյայի» նախկին ֆուտբոլիստները՝ Արիբաս, Մայորալ, Մորատա, Դուրո (x2) և Մունյոս


Ամենակարդացված