• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Tuttomercatoweb. «Ռեալում» Սանդրոյին դիտարկում են որպես Մարսելոյին փոխարինողի

Հոդվածներ

Tuttomercatoweb. «Ռեալում» Սանդրոյին դիտարկում են որպես Մարսելոյին փոխարինողի
01.01.2022
1868 0

«Յուվենթուսի» պաշտպան Ալեք Սանդրոյի տեղը թուրինյան ակումբի մեկնարկային կազմում այլևս երաշխավորված չէ: 

Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը, Լուկա Պելեգրինիի վստահ խաղը մարզիչներին ընտրության հնարավորություն է տալիս:

Նշվում է, որ բրազիլացու կարիերայի հաջորդ քայլը կարող  է լինել Իսպանիայի առաջնություն տեղափոխությունը: 

Սանդրոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալի» սկաուտները: Մադրիդում կարծում են, որ Ալեքսը հաջողությամբ կարող է փոխարինել իր հայրենակից Մարսելոյին, ում համար այս մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, վերջինն է լինելու «արքայական» ակումբում:

Գործարքը կարող է արժենալ 15 մլն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված