Հոդվածներ

«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի 15–ակի գավաթակիր (տեսանյութ)
01.06.2024
11655 0

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2–0 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում հավասար խաղ ընթացավ, սակայն երկրորդում «Արքայական ակումբը» կարողացավ երկու գոլ խփել՝ աչքի ընկան Դանիել Կարվախալը և Վինիսիուս Ժունիորը։

Այսպիսով, «Ռեալը» իր լեգենդար պատմության մեջ 15–րդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված