Հոդվածներ

Բենզեման գերազանցեց «Ռեալի» կազմում իր լավագույն ցուցանիշը
03.04.2022
2480 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։

«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, ով հստակ իրացրեց մրցավարի կողմից նշանակված երեք 11 մետրանոցներից երկուսը։ 

Այդպիսով նա խփեց ընթացիկ մրցաշրջանում իր 33-րդ և 34-րդ գոլերը։ 

«Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով ֆրանսիացու համար լավագույն մրցաշրջանը մինչ այս եղել էր 2011/12 մրցաշրջանը, որի ընթացքում նրան հաջողվել էր դառնալ 32 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված