Հոդվածներ

Անչելոտին բացահայտել է իր՝ «Ռեալ» վերադարձի մանրամասները
16.04.2025
1109 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, որ հենց ինքն է առաջարկել ակումբի ղեկավարությանը վերադառնալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնին։

«Իրականում ինքս զանգեցի նրանց։ Դրանից մեկ տարի առաջ ես զանգել էի նրանց, որպեսզի իմանամ՝ արդյոք ունեն խաղացողներ, որոնք կարող են հասանելի լինել «Էվերտոնի» համար։ Մենք կանչեցինք Խամես Ռոդրիգեսին։ Հաջորդ մրցաշրջանում լսեցի, որ «Ռեալը» մարզիչ է փնտրում, և զրույցի ժամանակ ասացի, որ իրենց պետք է լավ մարզիչ», – մեջբերում է Անչելոտտիին Tuttomercatoweb-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կառլո Անչելոտտին կարող է լքել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իտալացի մասնագետը երկրորդ անգամ գլխավորեց «Արքայական ակումբը» 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Նախկինում նա թիմը գլխավորել էր  2013-2015 թվականներին։

Fanat, Realmadrid.am







Ամենակարդացված