Մադրիդի «Ռեալը» բողոքարկել է «Օսասունայի» հետ Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը չտեղափոխելու որոշումը, բայց բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել այն։
Marca-ի հաղորդմամբ՝ վերջնական որոշման մեջ ասվում է․
«Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու փաստը կամ մեծ թվով ֆուտբոլիստների առկայությունն ու բացակայությունը ինքնին չեն համարվում ֆորս-մաժորային հանգամանքներ։
Որպես մարզական կազմակերպություն՝ «Ռեալ Մադրիդը» կամավոր ու գիտակցաբար է մասնակցել այդ միջազգային մրցաշարին՝ ունենալով բոլոր նախադրյալները՝ հասկանալու դրա հետևանքները, ներառյալ այն, որ դա կարող է ազդել թիմի ֆիզիկական պատրաստվածության վրա Լա Լիգայի առաջին հանդիպումից առաջ», – նշված է կոմիտեի եզրակացության մեջ։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Լա Լիգային խնդրել էր «Օսասունայի» հետ Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը, որը նախատեսված է օգոստոսի 19-ին, տեղափոխել հոկտեմբերի 29-ին Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարն այդ հարցումը մերժել էր։
Fanat, Realmadrid.am