Հոդվածներ

Արիբաս. «Հույս ունեմ՝ մի օր վերադառնալ «Ռեալ»
23.01.2024
1229 0

«Կաստիլյայի» նախկին ֆուտբոլիստի հարցազրույցը

«Ռեալ» վերադառնալը շատ դժվար կլինի, քանի որ ակումբը միշտ հրավիրում է լավագույն ֆուտբոլիստներին, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա։ Ես հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ ակումբ»։

«Զիդանի հետ աշխատա՞նքը, 2020/2021 մրցաշրջանը յուրահատուկ էր։ «Խուվենիլ Ա»-ի կազմում մենք հաղթել էինք երիտասարդական Չեմպիոնների լիգան և ակումբի առանցքային ֆուտբոլիստների մի մասը ուղևորվել էր գլխավոր թիմի հետ մարզվելու:

Ինձ ու Մարվինին հրավիրել էին «Սոսյեդադի» դեմ խաղին, որտեղ ես նորամուտս նշեցի, որի համար երախտապարտ եմ Զիզուին: Դրանից հետո ես խոսացի նրա հետ և նա ասաց, որ հավատամ ուժերիս և աճեմ, որպեսզի դառնամ Պրիմերայի ֆուտբոլիստ»։

«Խանգարու՞մ է «Ռեալի» ներկայիս տրանսֆերային քաղաքականությունը կանտերայի ֆուտբոլիստներին։ Ակումբը միշտ փնտրում է լավագույն և հեռանկարային ֆուտբոլիստներին՝ Բելինգեմ, Կամավինգա, Էնդրիկ և այլոք։ «Ռեալում» խաղալը շատ դժվար է, քանի որ ակումբը միշտ ցանկանում է կատարելագործել կազմը»։

«Բելինգե՞մը, ես նրանից այսպիսի խաղ չէի սպասում։ Նման երիտասարդ տարիքում «Ռեալ Մադրիդ» ժամանելը հեշտ չէ, իսկ նա արդեն անհավանական հաջողություններ է գրանցում։ Հիմա նա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է»։


Ամենակարդացված